Չինաստանը սուբսիդավորելու Է Tesla-ի ավտոմոբիլների արտադրությունը Շանհայի գործարանում

17:46   06 Դեկտեմբեր 2019    648

ՉԺՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել սուբսիդիաներ հատկացնել Շանհայի գործարանում Tesla Model 3 ամերիկյան ավտոմեքենաների արտադրությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտնել Է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը:

Գերատեսչությունը Tesla Model 3-ը ներառել Է Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների ցուցակում, որոնց արտադրողները կարող են ակնկալել կառավարական դոտացիաներ: Սուբսիդիաներ տրամադրվելու են Շանհայում Tesla-ի գործարանին: Այս ձեռնարկությունում ամերիկյան ընկերությունը պլանավորում Է շաբաթական արտադրել հազար ավտոմեքենա:

Այս գործարանից Tesla Model 3-ի առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված Է 2020 թվականի հունվարի 25-ին: Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաները փոխադրամիջոցներ են, որոնք աշխատում են հիբրիդային տեսակի շարժիչով, Էլեկտրական ակումուլյատորով կամ ջրածնային վառելիքային տարրի հաշվին: Չինաստանը պլանավորում Է նման ավտոմոբիլների վաճառքների ծավալները հասցնել այն մեքենաների ընդհանուր թվի 25 տոկոսին, որոնք վաճառվելու են մինչեւ 2025 թվականը:

Tesla ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում Է ԱՄՆ-ի Պաոլո Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ):

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները