Պուլիտցերովյան մրցանակը 2020 թվականից նոր անվանակարգ կունենա

21:34   06 Դեկտեմբեր 2019    414

Պուլիտցերովյան մրցանակը 2020 թվականից նոր՝ «աուդիոթղթակցություն» անվանակարգ կունենա, տեղեկացվում է մրցանակաբաշխության կայքում։

Մրցանակը կշնորհվի «աուդիոլրագրողության նշանակալի օրինակի համար, որը կծառայի հասարակական շահերին, եւ որին բնորոշ կլինեն բացահայտող ու պարզաբանող սյուժեները», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Աուդիոլրագրողության վերածնունդը վերջին տարիներին հանգեցրել է անհավանական թվով ոչ գեղարվեստական պատմությունների ի հայտ գալուն։ Այդ ոլորտում լավագույններին նշելու համար մրցանակաբաշխության խորհուրդը թողարկում է փորձնական անվանակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մրցանակի դափնեկիրներ կարող են դառնալ ռադիոհաղորդումներ արտադրողների նյութերը։ Ինչպես նշվում է, աշխատանքները՝ լրագրողական հետաքննություններից մինչեւ նորություններում հիմնական խնդիրների կամ իրադարձությունների լուսաբանումներ, պետք է հրապարակված լինեն 2019թ․։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները