ԱՄՆ ՌԾՈւ Ֆլորիդայի ավիաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:45   06 Դեկտեմբեր 2019    528

Առնվազն եկու մարդ զոհվել է հրաձգության հետեւանքով, որը ուրբաթ բացել է անհայտ անձը ԱՄՆ ՌԾՈւ Փենսակոլի ավիաբազայում։

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ հրաձիգը մեռած է։ Associated Press գործակալությունը ավելի վաղ տեղեկացրել էր այն մասին, որ հրաձգության հետեւանքով կարող էր տուժած լինել մոտ 10 մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ ավիաբազայի ֆեյսբուքյան էջում տեղեկացվել էր, որ «ավիաբազայի երկու մուտքն էլ այս պահին փակ է հրաձգության տեղեկության պատճառով»։

NBC հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտ 06.30-ին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Ռիդը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետեւում է իրավիճակի զարգացմանը ավիաբազայում։ Համաձայն տեղեկատվության, որը տեղադրված է ավիաբազայի պաշտոնական կայքում, այնտեղ ծառայում է մոտ 16 հազար զինվորական, 7,4 հազար քաղաքացիական անձինք աշխատում են նրա տարածքում։

Չորեքշաբթի հրաձգության հետ կապված միջադեպ էր տեղի ունեցել ԱՄՆ ՌԾՈւ Փերլ Հարբորի բազայի տարածքում, Հոնոլուլու քաղաքից ոչ հեռու։ Այն ժամանակ տուժել էր երեք մարդ, որոնցից երկուսը մահացել է։ Կրակ բացած զինծառայողը ինքնասպան է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները