Լոնդոնում դատում են դեռահասի, որը 6-ամյա տղային դուրս է նետել Tate Modern-ի պատշգամբից

09:12   07 Դեկտեմբեր 2019    365

Բրիտանացի դեռահասը, որն այս տարվա օգոստոսին փոքրահասակ երեխային ցած է նետել Tate Modern պատկերասրահի դիտման հարթակից, իրեն մեղավոր է ճանաչել սպանության փորձի մեջ, դատարանին իր գործողությունները բացատրելով հայտնի դառնալու ցանկությամբ:

Ջոնթի Բրեյվին ձերբակալվել է անմիջապես այն բանից հետո, երբ վեց տարեկան տղան հինգերորդ հարկի մակարդակի դիտման հարթակից ընկել է ներքևի պատշգամբի վրա: Մինչ ոստիկանության ժամանելը, նրան կանգնեցրել են թանգարանի այցելուները, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել հանցագործությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վեցամյա տղան ընտանիքի հետ Լոնդոն էր ժամանել Ֆրանսիայից: Երեխային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա ներգանգային արնազեղում և ողնաշարի վնասվածք է ստացել և մինչ այժմ դժվարությամբ է տեղաշարժվում:

Օլդ Բեյլիում դատավարության ժամանակ ամբաստանյալը հայտարարել է, որ մտադրվել էր սպանություն իրականացնել՝ հեռուստատեսությամբ լուրերում հայտնվելու համար, և զոհին պատահականության սկզբունքով է ընտրել: Դատավճիռը կհրապարակվի փետրվարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոնդոն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները