Պորոշենկոն առաջարկել է պատ կառուցել ՌԴ-ի հետ սահմանին

09:31   07 Դեկտեմբեր 2019    462

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ներկայիս իշխանություններին խորհուրդ է տվել պատ կառուցել ոչ թե Դոնբասի, այլ ՌԴ-ի հետ սահմանին:

Ավելի վաղ, նախագահի օգնական Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ «նորմանդական գագաթնաժողովի» ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում, առաջընթացի բացակայության դեպքում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործի կդնի պլան «B»-ն, ըստ որի նախատեսվում է Դոնբասում շփման գծում պատ կառուցել և մեկուսացնել չվերահսկվող տարածքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պորոշենկոյի խոսքերով, Դոնբասի հետ պատի կառուցումը կարող է հանգեցնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը: Նա նաև շեշտել է, որ «նորմանդական ձևաչափով» բանակցությունների ձախողման մեջ «սարսափելի բան չկա»: «Վերադարձեք Ուկրաինա, միավորեք ազգը, ստեղծեք բանակ, ստեղծեք պետություն»,- ասել է Պորոշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պորոշենկո   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները