«Ռուս հաքերները» կապ ունեն Մակրոնի նամակագրությունը կոտրելու հետ. ԶԼՄ

09:59   07 Դեկտեմբեր 2019    547

Ֆրանսիական Le Monde թերթը գրել է, որ նախագահ Էմմանուել Մակրոնի՝ մերձավոր շրջապատի հետ դեռևս այդ պաշտոնի թեկնածու եղած ժամանակահատվածում արված նամակագրության հրապարակման սկանդալի հետ կապ ունի նաև ռուսական հետախուզությունը, գրում է Газета.ру-ն:

Նշվում է, որ դեպքը, որը ստացել է «MacronLeaks» անվանումը, տեղի է ունեցել 2017-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Մակրոնի նամակագրությունը կոտրելու հետ կապ ունի ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության հետ կապ ունեցող հաքերների 2 խումբ՝ APT28 (Fancy Bear), և երկրորդը՝ Sandworm, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առաջին անգամ տեխնիկական տվյալներն ապացուցում են ռուսական հետախուզության հետ կապ ունեցող հաքերների երկու խմբերի միջամտությունը Մակրոնի նախընտրական քարոզարշավի ժամանակ հաքերային հարձակման հետ»,- գրում է թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները