Պարբերականի տվյալներով՝ խոսքը Հանս Հոլբայն ավագի «Սուրբ Կատարինա», Յան Բրեյգել ավագի «Գյուղական փողոց՝ սայլերով և կովերով», Ֆրանս Հալսի «Երիտասարդի դիմանկարը», Յան Լիվենսի «Ծերուկը» և Անտոնիսա վան Դեյքի «Ինքնանկար՝ արևածաղկով» կտավների մասին է, որոնք հայտնաբերվել են հենց Գերմանիայում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նախորդ տարվա կեսերին անանուն մնալու ցանկություն հայտնած անձինք իրենց փաստաբանների միջոցով Ֆրիդենշթայն ամրոցի հիմնադրամին պատմել են, որ գողացված նկարներն իրենց են պատկանում: Սակայն, իրենք վստահելի տեղեկություններ չեն հաղորդել նկարների գնման վերաբերյալ: Գոթայի իշխանությունները փաստաբանի հետ գաղտնի բանակցություններ են տարել, որի ընթացքում վերջինս կտավների դիմաց 5.25 միլիոն եվրո (մոտ 5,75 միլիոն դոլար) է պահանջել:
Պարբերականը նկատում է, որ դեկտեմբերի 5-ին Գերմանիայի ամբողջ տարածքում խուզարկություններ տեղի ունեցան, հարուցվել է քրեական գործ: Այժմ կտավները «Բեռլինի պետական թանգարաններ» միավորման լաբորատորիայում են, որտեղ ստուգումներ են ընթանում պարզելու համար, թե արդյոք նկարները գողացվել են քաղաքից:
1979-ի դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրիդենշթայն ամրոցի թանգարանից գողացվել էր 5 նկար: Այդ ժամանակ այս կտավների գողությունը Արևելյան Գերմանիայում խոշորագույնը համարվեց:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Գերմանիա
Աշխարհ