Զելենսկին Պուտինի հետ հանդիպումից հստակ արդյունքներ է ակնկալում

10:12   07 Դեկտեմբեր 2019    435

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «նորմանդական քառյակի» բանակցությունների շրջանակում նախապես ծրագրված հանդիպում ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Украина» հեռուստաալիքի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ երկրի նախագահը հայտնել է, որ սպասվելիք հանդիպումից հստակ արդյունքներ է ակնկալում:

Զելենսկին հայտնել է, որ «ցանկանում է Փարիզից հստակ արդյունքներով վերադառնալ և Ուկրաինա բերել « այն բանի գիտակցումն ու զգացումը, որ բանակցող բոլոր կողմերը ցանկանում են աստիճանաբար ավարտել այս ողբերգական պատերազմը»»:

«Ես արդյունք եմ ցանկանում, միակ բանը, ինչի համար ես մտահոգ եմ, այն է, որ կհանդիպենք ու կասենք՝ «Մենք ծրագրում ենք...»: Ես չեմ սիրում անարդյունավետություն: Միակ բանը, ինչից նեղսրտում եմ՝ տանել չեմ կարողանում բանակցությունների անարդյունավետությունը: Դա միակն է, ինչից վախենում եմ»,- ասել է նա:

Զելենսկին նաև հայտնել է ՌԴ կողմից երկխոսության գնալու տրամադրվածության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները