Լավրովը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու է Պոմպեոյին. լրատվամիջոց

12:02   07 Դեկտեմբեր 2019    463

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ այցով մեկնելու է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պոմպեոն Լավրովին ընդունելու է երեքշաբթի, որից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիսի անցկացում:

Աղբյուրները նշում են, որ 2 երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են սպառազինության վերահսկողությունը, Ուկրաինայում եւ Սիրիայում իրավիճակը եւ այլ հարցեր, որոնք «առնչվում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լարվածությանը»:

Հաղորդվում է, որ առայժն հայտնի չէ՝ Սերգեյ Լավրովն ուղեւորության ընթացքում այլ հանդիպումներ նախատեսո՞ւմ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները