Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել

12:16   07 Դեկտեմբեր 2019    527

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գործարարների հետ գերմաներեն է խոսել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երբ ՌԴ առաջնորդը սկսել է իր բացման խոսքը, մասնակիցներից մեկի մոտ համաժամանակյա թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել: Վերջինս դիմել է նախագահին, որն էլ արագ արձագանքել է` անցնելով գերմաներենին:

«Ոչինչ, հետո…Ոչ մի հետաքրքիր բան չեմ ասի»,- գերմաներենով կատակել է նախագահը: Փոքր-ինչ սպասելուց հետո, նա կրկին արդեն ռուսերենով շարունակել է բացման ելույթի խոսքը:

Ելույթի հենց սկզբում Պուտինը գերմաներեն է խոսել նաև հանդիպման մասնակիցներից մեկի հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները