Բռնաբարության մեջ կասկածվող չորս անձինք սպանվել են քննչական փորձաքննության ընթացքում. Հնդկաստան

13:06   07 Դեկտեմբեր 2019    390

Հինգշաբթի օրը Հայդերաբադում հայտնաբերվել է 27-ամյա աղջկա դի, որը տեղի անասնաբույժն էր:

Երկրում շատերը, այդ թվում հայտնի մարդիկ, հանդես են եկել արդարադատության պահանջով: Մի քանի օր անց հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են կազմակերպել Հայդերաբադի ոստիկանական բաժանմունքի մոտ՝ մարդասպաններին մահապատժի ենթարկելու պահանջով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կասկածյալները բերման են ենթարկվել, նրանց մեղադրանք է առաջադրվել, իսկ ուրբաթ առավոտյան նրանց տեղափոխել են հանցագործության վայր՝ քննչական փորձաքննության անցկացման համար: Նրանք սպանվել են այն ժամանակ, երբ փորձել են զենքը խլել ոստիկաններից և թաքնվել, հաղորդել է ոստիկանության խոսնակը:

Չորս մեղադրյալների սպանության մասին հաղորդումներից հետո, զոհի մայրը BBC-ի հետ զրույցում ասել է, որ «արդարությունը վերականգնվել է»: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ ողջունելով ոստիկանության գործողությունները:

Միևնույն ժամանակ, իրավապաշտպան կազմակերպությունները, ներառյալ Amnesty International-ը, կոչ են արել հետաքննություն անցկացնել դեպքի առթիվ՝ պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցածը հաշվեհարդար չէր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները