Ես երկար տարիներ անձնական հեռախոս չունեմ․ Թրամփ

15:48   07 Դեկտեմբեր 2019    579

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ օգտվում է անձնական բջջային հեռախոսից՝ չնայած հատուկ ծառայությունների նախազգուշացումներին։

Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Կեղծ նորություններ թողարկող CNN-ը հայտարարում է, որ ես դեռևս անձնական բջջային հեռախոս եմ օգտագործում զանգերի համար՝ չնայած անվտանգության ծառայությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Դա բացարձակ սուտ է։ Ես երկար տարիներ անձնական հեռախոս չունեմ, ես օգտվում եմ միայն կառավարական հեռախոսներից»,-ընդգծել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները