Մեքսիկայում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել

16:44   07 Դեկտեմբեր 2019    537

Petróleos Mexicos (Pemex) նավթային կորպորացիայի գլխավոր տնօրեն Ռոմերո Օրոպեսան հայտարարել է, որ Տաբասկոյում նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերվել՝ 500 մլն բարել անմշակ նավթի պաշարով:

Օրոպեսան նշել է, որ հորատման աշխատանքներն արդեն սկսվել են, ինչը հնարավորություն կտա հաջորդ տարի այդ հանքավայրից ստանալ օրական մոտ 69 հազար բարել՝ 11 հորանցքից, ինչպես նաև 8,5 մլն խորանարդ մետր գազ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2021 թվականին Pemex-ը ակնկալում է արտադրությունը հասցնել օրական 110 հազար բարելի և 11,6 միլիոն խորանարդ մետր գազի՝ 667 մլն դոլարի ներդրումների պարագայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները