Սրճարանի այցելուները դանակներով զինված զանգվածային ծեծկռտուք են սարքել

18:13   07 Դեկտեմբեր 2019    423

Մոսկվայի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է 112 հեռուստաալիքը Telegram-ի իր ալիքում: Դեկտեմբերի 6-ի երեկոյան առևտրի կենտրոններից մեկի սրճարանում մեծ թվով տղամարդիկ են հավաքվել, ովքեր վիճել են իրար հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանից հետո տղամարդիկ զինվել են դանակներով և հարձակվել իրար վրա։ Այցելուներից մեկը տրավմատիկ ատրճանակով նախազգուշական կրակ է բացել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, ինչից հետո վիճաբանությանը մասնակցող տղամարդիկ լքել են հաստատությունը։

Նշվում է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները