ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով

14:28   07 Դեկտեմբեր 2019    652

ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին և խթանել մարդկանց դժգոհությունը, Իրանում անկարգությունները Վաշինգտոնի վարած քաղաքականության արդյունք են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իրանում խնդիրները շատ լուրջ են, ներառյալ՝ այն պատճառով, որ ամերիկացիներն ամբողջովին անօրինական կերպ պատժամիջոցներ են կիրառել այս երկրի դեմ, դուրս են եկել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, և բոլորին, ներառյալ՝ Իրանին, ստիպում են իրականացնել այն: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է նկարագրել սա, սա աբսուրդ է, լիովին սյուրռեալիստական ​​մոտեցում: Նրանք բոլորին արգելում են իրականացնել Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հենց իրենք են իրենց համար անվավեր ճանաչել»,-ասել է Լավրովը:

Լավրովը նշել նաև՝ եթե ԱՄՆ-ի մտադրությունն Իրանին տնտեսապես խեղդելն է ու ժողովրդի դժգոհությունը խթանելը, ապա նույն մտադրությունը տեսնում ենք նաև Վենեսուելայի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները