Սլովակիայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է եղել. կան զոհեր

14:37   07 Դեկտեմբեր 2019    822

Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում:

Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով:

Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել:

Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային ողբերգությունն է վերջին կես դարում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները