Բոլիվիայի նախկին նախագահը մեկնել է Կուբա

14:55   07 Դեկտեմբեր 2019    644

Մեքսիկայում ապաստան ստացած Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը մեկնել է Կուբա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Այցի մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳ նախարար Ռոբերտո Վելասկոն։ Կուբայում նախագահ Մորալեսը կանցնի բուժզննություն։

Նշենք, որ Բոլիվիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տված Էվո Մորալեսը այժմ քաղաքական ապաստան է ստացել Մեքսիկայում եւ հեռացել է իր հայրենիքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները