Instagram-ը հանում է լայքերի հաշվիչը՝ օգտատերերի ակտիվությունը բարձրացնելու համար

18:48   07 Դեկտեմբեր 2019    372

Instagram-ի լայքերը թաքցնելու գործառույթը փորձարկում են ստուգելու համար տեսությունը, որ նման քայլը կբարձրացնի օգտատերերի ակտիվությունը: Այդ մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով Instagram-ի նախկին աշխատակիցներին:

Ըստ CNBC-ի զրուցակցի, ներքին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգտատերերը շատ հաճախ հեռացնում են քիչ լայքեր հավաքած գրառումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ենթադրվում է, որ առանց լայքերի հաշվիչի, օգտատերերն ավելի ակտիվ գրառումներ կանեն՝ ավելի քիչ մտածելով դրանց հավանական ժողովրդականության մասին: Նման տեսությունը, հաղորդել են աղբյուրները, խրախուսվում է Facebook-ի ղեկավարության կողմից, որին պատկանում է Instagram-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները