«Լեվիաֆան»-ը հայտնվել է տասնամյակի լավագույն ֆիլմերի ցանկում

18:55   07 Դեկտեմբեր 2019    306

The Hollywood Reporter-ի ամերիկացի կինոքննադատ Թոդ Մաքքարթին ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լեվիաֆան» ֆիլմն ընդգրկել է տասնամյակի լավագույն ֆիլմերի ցանկում:

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 2014-ին «Օսկարի» առաջադրված ֆիլմը վարկանիշի վեցերորդ տեղում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2010-ից թողարկված տաս լավագույն ֆիլմերի վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Կառլոս» դրամատիկ մինի-սերիալը (2010 թ.), երկրորդը՝ Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց»-ն է (2010 թ.), իսկ երրորդը՝ Քոհեն եղբայրների «Լյուին Դեվիսի ներսում» երաժշտական ժապավենը (2013 թ.):

Թոդ Մաքքարթիի ցանկում ներառվել են նաև «Կգոյատևեն միայն սիրեկանները» (2013), «Աղախինը» (2016), «Մի անգամ Հոլիվուդում» (2019), «Բրուքլին» (2015) ֆիլմերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները