Մոսկվան և Մինսկը կշարունակեն աշխատել երկու ժողովուրդների մտերմացման ուղղությամբ. Պուտին

19:13   07 Դեկտեմբեր 2019    342

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ՌԴ-ն և Բելառուսը կշարունակեն աշխատել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները մտերմություն զգան տնտեսական և սոցիալական ոլորտներում:

«Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք հետագայում ևս ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդները զգան իրենց մտերմությունը, շարունակեն մտերմանալ նախևառաջ տնտեսության և սոցիալական ոլորտներում, ինչը ես չափազանց կարևոր եմ համարում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պուտինը հավելել է՝ հուսով է, որ մարդիկ ինտեգրացումից նկատելի առավելություններ կստանան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները