Ճապոնիայում էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն մինչև տարեվեր

19:53   07 Դեկտեմբեր 2019    431

Տոկիոյի համալսարանի հետազոտական խումբն այս ամսին կսկսի էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Ճապոնիայում նման կլինիկական փորձարկումները կանցկացվեն առաջին անգամ: Սպասվում է, որ պատվաստանյութը, որը մշակել են մի խումբ գիտնականներ՝ Ճապոնիայի Բժշկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Հիրոսի Եցույանագիի գլխավորությամբ, ավելի քիչ կողմնակի էֆեկտներ կունենա արտասահմանյան նմանօրինակների համեմատությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կլինիկական փորձարկումներն անցկացվելու են 30 առողջ մարդկանց վրա, որոնց կներարկեն պատվաստանյութը: Փորձարկումների նպատակն է՝ որոշել, թե նրանց օրգանիզմում առաջանում են արդյոք հակամարմիններ, որից հետո նրանք կես տարի կմնան հատուկ հսկողության ներքո: Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները