Apple-ը գրեթե միաժամանակ ակտիվ ձայնամեկուսացմամբ ականջակալների երկու մոդել է թողարկել

20:07   07 Դեկտեմբեր 2019    402

2019 թ.-ի հոկտեմբերի վերջին Apple-ը միանգամից թողարկել է ականջակալների երկու նոր մոդել՝ AirPods Pro և Beats Solo Pro Դրանք բացարձակ տարբեր ձև ունեն, բայց միևնույն գինը և հիմնական հատկությունը՝ ակտիվ ձայնամեկուսացման առկայությունը:

AirPods-ի երրորդ տարբերակը նկատելիորեն տարբերվում է նախորդներից և ունի երեք հիմնական փոփոխություն. դիզայնի, գործառույթների և կառավարման, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այժմ ականջակալները մտցվում են լսողական անցք և այստեղ ֆիքսվում սիլիկոնային ամբուշյուրներով: Իսկ ակտիվ ձայնամեկուսացման առկայությունը գործառույթների տարբերությունն է:

Apple-ի երկրորդ Beats Solo Pro ակտիվ ձայնամեկուսացմամբ ականջակալները բոլորովին այլ տեսք ունեն՝ ականջներին ամուր սեղմվող մեծ դինամիկներով և դրանք իրար միացնող աղեղով: Սրանք նույնպես առաջարկում են ոչ միայն ձայնամեկուսացում, այլև «թափանցելիություն», որն իսկապես օգնում է լսել նաև արտաքին ձայները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները