Ֆլորիդայում ՌԾՈՒ բազայի սաուդյան հրաձիգը ԱՄՆ-ին անվանել է «չարի երկիր»

21:08   07 Դեկտեմբեր 2019    495

Սաուդացին, որը մահաբեր հրաձգություն էր բացել Ֆլորիդայում Փենսակոլայի ՌԾՈՒ ավիբազայում, գրել է թվիթ, որտեղ Միացյալ Նահանգներին անվանել է «չարի երկիր»,։

Նշվում է, որ Մուհամմեդ Սաիդ Ալշամրանին Twitter-ում կատարել է կարճ գրառում, որտեղ նշել է, թե ինքը «հանդես է գալիս չարի դեմ», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ընդհանուր առմամբ՝ Ամերիկան վերածվել է չարի երկրի»,- գրել է Ալշամրանին՝ նշելով, որ «ատում է ամերիկացիներին՝ մուսուլմանների եւ մարդկության հանդեպ կատարած հանցագործությունների համար»։

«Ես հանդես չեմ գալիս ձեր դեմ միայն նրա համար, որ դուք ամերիկացիներ եք։ Ես չեմ ատում ձեզ ձեր ազատությունների կամար։ Ես ատում եմ ձեզ, քանի որ ամեն օր դուք աջակցում, ներդնում եւ իրականացնում եք հանցագործություններ ոչ միայն մուսուլմանների, այլ նաեւ մարդկության դեմ»,- սաուդյան հրաձիգին է մեջբերում կայքը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները