Հռոմի պապը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի պաշտոնից հեռացող վարչապետին

21:38   07 Դեկտեմբեր 2019    566

Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը շաբաթ օրը փակ մասնավոր ունկնդրություն է տվել Մալթայի՝ պաշտոնից հեռացող վարչապետ Ջոզեֆ Մուսքաթին։

Նշվում է, որ Հռոմի պապը անտեսել է ունկնդրությունը հանելու կոչերը մալթացի լրագրողի սպանության շուրջ սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել Մուսքաթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանցիսկոս Առաջինը հանդիպել է Մալթայի վարչապետի, նրա տիկնոջ եւ ընտանիքի մյուս անդամների հետ շաբաթ առավոտյան։

Այս իրադարձության համար անսովորն այն էր, որ լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել այն։ Միեւնույն ժամանակ, Վատիկանի մամուլի քարտուղարի խոսքով՝ այդ հանդիպումը նախատեսված էր շատ ամիսներ առաջ։

Մուսքաթը կիրակի հայտարարել էր, որ կթողնի կառավարող Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնը հունվարի 12-ին, երկրի վարչապետի պաշտոնը լքելուց մի քանի օր հետո։

Նրա ընդդիմախոսները հայտարարել են, որ նա պետք է պաշտոնը թողնի անհապաղ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները