Ֆրանսիական Գրել կոմունայի քաղաքապետը բնակիչներին արգելել է տանը մահանալ հանգստյան և տոն օրերին

22:14   07 Դեկտեմբեր 2019    473

Ֆրանսիայի Լուարա վարչական շրջանի Գրել կոմունայի քաղաքապետ Իզաբել Դյուժելը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է բնակիչներին տանը մահանալ հանգստյան և տոն օրերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ վկայակոչելով կոմունայի կայքը, հրամանագիրը սահմանվել է կոմունայում բժիշկների սակավաթիվ լինելու նկատմամբ ուշադրություն հրավիրելու նպատակով:

«Տանը հանգստյան և տոն օրերին մահանալն արգելող սադրիչ հրամանագրի ետևում թաքնված է բնակիչներից շատերի համար աղետ հանդիսացող հանգամանքը՝ պայմանավորված առողջապահության հետ կապված իրավիճակով»,-ասվում է քաղաքապետի հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները