Չինաստանը սուբսիդավորելու է Tesla-ի ավտոմոբիլների արտադրությունը Շանհայի գործարանում

22:56   07 Դեկտեմբեր 2019    473

ՉԺՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել սուբսիդիաներ հատկացնել Շանհայի գործարանում Tesla Model 3 ամերիկյան ավտոմեքենաների արտադրությանը:

Այդ մասին դեկտեմբերի 6-ին հայտնել է Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գերատեսչությունը Tesla Model 3-ը ներառել է էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների ցուցակում, որոնց արտադրողները կարող են ակնկալել կառավարական դոտացիաներ: Սուբսիդիաներ տրամադրվելու են Շանհայում Tesla-ի գործարանին: Այս ձեռնարկությունում ամերիկյան ընկերությունը պլանավորում է շաբաթական արտադրել հազար ավտոմեքենա:

Այս գործարանից Tesla Model 3-ի առաջին խմբաքանակի թողարկումը պլանավորված է 2020 թվականի հունվարի 25-ին: Էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաները փոխադրամիջոցներ են, որոնք աշխատում են հիբրիդային տեսակի շարժիչով, էլեկտրական ակումուլյատորով կամ ջրածնային վառելիքային տարրի հաշվին:

Չինաստանը պլանավորումէ նման ավտոմոբիլների վաճառքների ծավալները հասցնել այն մեքենաների ընդհանուր թվի 25 տոկոսին, որոնք վաճառվելու են մինչեւ 2025 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները