Թուրքիայի նախագահն անվանել է Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանները

09:08   08 Դեկտեմբեր 2019    320

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում իր լիազորությունների լիարժեք օգտագործման մտադրության մասին, որը բխում է միջազգային իրավունքից:

Խոսելով արաբական հանրապետությունից զորքերի դուրսբերման մասին՝ Էրդողանը խոստացել է լսել սիրիացի ժողովրդի կարծիքը:

Նրա խոսքերով, հենց սիրիացիները պետք է ասեն իրենց խոսքը, եթե երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայությունն այլևս անհրաժեշտ չլինի «ահաբեկչության» դեմ պայքարի համար:

«Մենք չենք հեռանա Սիրիայից, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, այժմ դուք կարող եք հեռանալ»,- հայտարարել է Էրդողանը NTV հեռուստաալիքի եթերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները