Սոչիում Լուկաշենկոյի և Պուտինի բանակցությունների ժամանակ լույսերն անսպասելիորեն անջատվել են

09:17   08 Դեկտեմբեր 2019    301

Սոչիում լույսն անսպասելիորեն անջատվել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների, Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի», դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ առաջնորդներից յուրաքանչյուրը հանդես է եկել բացման խոսքով: Պուտինը կատակով նշել է, որ շենքում էլեկտրականությունը սպառվել է:

Ի պատասխան Լուկաշենկոն ենթադրել է, որ դա Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հնարքներ են:

Դրանից հետո երկու պատվիրակությունները ծիծաղել են և շարունակել բանակցությունները:

Սոչիում ընթացող բանակցություններին, երկու երկրների ղեկավարներից բացի, մասնակցում են վարչապետներ Դմիտրի Մեդվեդևը և Սերգեյ Ռումասը, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների անդամները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները