Թրամփը խոսել է իր և Կիմ Չեն Ընի «գերազանց հարաբերությունների» մասին

09:55   08 Դեկտեմբեր 2019    463

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հարաբերությունները «հիասքանչ» է որակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է РИА Новости-ն:

Թրամփը նշել է, որ իր և Հյուսիսային Կորեայի նախագահի հարաբերությունները գերազանց են` չժխտելով, սակայն, որ «որոշակի թշնամություն» կա Հյուսիսային Կորեայի կողմից:

Թրամփին խնդրել են մեկնաբանել նաև ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Կիմ Սոնգի հայտարարությունը, որն ասել էր, թե ԿԺԴՀ-ն այժմ ԱՄՆ-ի հետ երկարատև բանակցությունների կարիք չունի: «Տեսնենք»,- պատասխանել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները