Նեթանյահուն բացել է փակագծերը` խոսելով Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

10:06   08 Դեկտեմբեր 2019    428

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոսել է Իրանի, Սիրիայի և Իսրայելի անվտանգության հարցերի շուրջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկել ենք Իրանի հարցը, Սիրիայում ստեղծված իրավիճակը, Իսրայելի անվտանգության պահանջները և Իսրայելի Պաշտպանության ուժերի ու ռուսական բանակի միջև ոչ դիտավորյալ բախումների կանխարգելումը»,- ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Պուտինի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ առաջնորդը Նեթանյահուի հետ քննարկել է երկու երկրների փոխգործակցության հարցերը: Հաղորդվում էր, որ զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները