Իրաքում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա. կա 25 զոհ

01:13   08 Դեկտեմբեր 2019    301

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով նվազագույնը 25 մարդ է մահացել, ևս 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նշվում է, որ մահացածներից երեքը իրավապահներ էին, մյուսները` ցուցարարներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է AP-ն:

Իրաքում բողոքի ցույցերն սկսվել են հոկտեմբերին։ Գրեթե երկու ամսվա ընթացքում անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 400 մարդ է զոհվել, առավելապես՝ Նասիրիա և Նաջաֆ քաղաքներում:

Ցուցարարներն սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան կառավարության հրաժարականի պահանջով: Ավելի ուշ Իրաքի խորհրդարանը բավարել էր վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները