Մեքսիկայում բնական կարիքները փողոցում հոգալու համար նախատինք ստացած նախկին կապիտանն սպանել է 4 մարդու

10:25   08 Դեկտեմբեր 2019    298

Մեքսիկայի մայրաքաղաքում տղամարդը հրաձգություն է բացել այն բանից հետո, երբ նկատողություն է ստացել բնական կարիքները բնակելի տան պատին հոգալու համար:

Արդյունքում` մահացել է 4 մարդ, ևս 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով տեղի աղբյուրներին:

Ոստիկանությունը հաղորդագրություն ստանալուց հետո ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել զինված անձին, որի կողքին գտնվել են 4 մահացածների մարմինները: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը պահանջել է զենքը վայր դնել, սակայն տղամարդն անտեսել է և կրկին սկսել է կրակել, ուստի ոստիկաններն ստիպված են եղել սպանել նրան:

Նշվում է, որ չարագործը պաշտպանության ազգային նախարարության պաշտոնաթող կապիտան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները