Ֆրանսիայում տրանսպորտային հաղորդակցությունը կաթվածահար է եղել

10:53   08 Դեկտեմբեր 2019    362

Ֆրանսիայում երրորդ օրն անընդմեջ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների գործադուլը:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, ֆրանսիական երկաթգծերի ազգային միության տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին ապահովվում է վեց գերարագ գնացքներից միայն մեկի, բյուջետային գնացքների և մայրաքաղաքային շրջանի մերձակայքը սպասարկող էլեկտրագնացքի աշխատանքը:

Բացի այդ, այսօր աշխատում է միայն երկարատև երթուղիներով գնացքների միայն հինգ տոկոսը:

Փարիզի տրանսպորտի վարչությունը, իր հերթին, տեղեկացրել է մետրոպոլիտենի 9 գծերի փակման մասին: Լիարժեք ռեժիմով աշխատում են միայն երկու գիծ, որոնցով երթևեկում են էլեկտրոնային եղանակով՝ առանց մեքենավարի կառավարվող գնացքներ:

Տեղի ռադիոկայանի հաղորդմամբ՝ Փարիզում երթևեկում է տրամվայների մեկ երրորդը միայն, ինչպես նաև ավտոբուսների 40 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները