Պուտինի և Լուկաշենկոյի հինգ ժամ տևած բանակցություններն ավարտվեցին

11:05   08 Դեկտեմբեր 2019    378

Սոչիում ավարտվեցին Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները՝ Միութենական պետության շրջանակում ինտեգրման խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպումը տևել է 5.5 ժամ:

Առաջին երկու ժամերին Պուտինը և Լուկաշենկոն զրուցել են պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, այնուհետև, ճաշի ընթացքում, նրանք զրուցել են դեմ առ դեմ:

Առանձնազրույցից հետո նախագահները բանակցությունները կրկին շարունակել են Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևի և Սերգեյ Ռումասի, երկու երկրների նախարարների մասնակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները