ՄԱԿ-ը մտադիր է 2020 թվականին հումանիտար օգնություն ցուցաբերել 109 մլն մարդու

11:16   08 Դեկտեմբեր 2019    342

ՄԱԿ-ը պլանավորում է հաջորդ տարի ամբողջ աշխարհում հումանիտար օգնություն եւ պաշտպանություն տրամադրել ընդհանուր առմամբ 109 մլն մարդու: Այդ նպատակի համար կպահանջվի շուրջ 29 մլրդ դոլար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոմիսարի վարչության (ՀՀԿՎ)՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր պատճառները, որոնք օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն են ստեղծում, «ձգձգվող ու դաժան հակամարտություններն են, էքստրեմալ եղանակային երեւույթները՝ կապված կլիմայի փոփոխության հետ, եւ անբավարար արդյունավետ աշխատող տնտեսությունները»:

ՀՀԿՎ-ն ընդգծում է, որ ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները 2020 թվականին «նպատակ են դնում օգնություն եւ պաշտպանություն ցուցաբերել 109 մլն առավել խոցելի մարդկանց», դա «կպահանջի 28,8 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում»: Ներկայացնելով զեկույցը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը նշել է, որ համաշխարհային հանրակցությունն այժմ ավելի արագ է արձագանքում հումանիտար պահանջներին, քան առաջ:

ՀՀԿՎ-ի գնահատումներով՝ այն մարդկանց թիվը, որոնք օգնության եւ պաշտպանության կարիք ունեն, անցյալ տարի ավելացել է 22 միլիոնով, 2020 թվականին այն կհասնի ռեկորդային 168 միլիոնի: ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները պլանավորում են հումանիտար գործողություններ իրականացնել 53 երկրում: Մասնավորապես, Սիրիայի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար կպահանջվի 3,3 մլրդ դոլար, Եմենին՝ 3,2 մլրդ դոլար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը՝ 1,82 մլրդ դոլար, Հարավային Սուդանին՝ 1,54 մլրդ դոլար, Վենեսուելային՝ 750 մլն դոլար, Ուկրաինային՝ 157,8 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները