ԱՄՆ-ում հիմնավորել են Թրամփի նկատմամբ իմպիչմենտի անհրաժեշտությունըը

12:07   08 Դեկտեմբեր 2019    385

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հրապարակել է զեկույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով լսումների արդյունքներով:

Փաստաթղթում դեմոկրատները հիմնավորել են Սպիտակ տան ղեկավարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու անհրաժեշտությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է TASS-ը:

Նշվում է, որ Թրամփի նկատմամբ պահանջները տեղավորվում են «ծանր հանցագործությունների և զանցանքների» սահմանման մեջ, որոնք, Սահմանադրության համաձայն, կարող են իմպիչմենտի առիթ լինել: Դեմոկրատները ԱՄՆ նախագահին մեղադրել են իշխանության լիազորությունները չարաշահելու և օտարերկրացիների հետ շփումների ճանապարհով ազգի դավաճանության մեջ: «Հասարակական վստահության այս չարաշահումներից ցանկացածը ինքնին հիմք է իմպիչմենտի համար»,- ասվում է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները