Հնդկաստանում գործարանի հրդեհի զոհ է դարձել 43 մարդ

12:20   08 Դեկտեմբեր 2019    616

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գործարանի հրդեհի զոհ է դարձել 43 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ANI գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Սկզբում հայտարարվել է նվազագույնը 32 մահացածների մասին:

Գերատեսչության հայտարարության մեջ խոսվում է նաև 15 տուժածների մասին:

Ձեռնարկությունը գտնվում է Անաժ Մանդի փողոցի վրա: Հրդեհը, որը ներգրավել է մոտ 55 քառ. մետր տարածք, արդեն հաջողվել է հանգցնել՝ 27 հրդեհային հաշվարկների ուժերով: Բռնկման պատճառը հայտնի չէ:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները