Դատարանն Մասկին անմեղ է ճանաչել թաիլանդցի դպրոցականներին փրկած դայվերի զրպարտության գործում

12:53   08 Դեկտեմբեր 2019    363

Դատարանը Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկին անմեղ է ճանաչել թաիլանդցի դպրոցականներին քարայրից փրկած բրիտանացի դայվերի զրպարտության գործում, տեղեկացնում է BBC News-ը։

Վեռնոն Անսուորթը 190 մլն դոլար է պահանջել Մասկի վիրավորական արտահայտությունների դիմաց, որը նրան անվանել էր մանկապիղծ, երբ 2018-ի հունիսին բրիտանացի դայվերը փրկել էր քարայրից թաիլանդցի դպրոցականներին։

Դայվերի հավաստմամբ՝ Tesla-ի ղեկավարն իր արտահայտություններով անվանարկել է իրեն։

Ինքը՝ Մասկը, դատարանին ասել է, որ «պեդոֆիլ» բառը սովորական բան է Հարավային Աֆրիկայում, որտեղ նա մեծացել է։

Պատասխանելով լրագրողների հարցերին դատից հետո՝ միլիարդատերն ասել է, որ «իր հավատը մարդկության հանադեպ վերականգնվել է»։

Իր հերթին, Անսուորթի իրավաբան Լին Վուդը հայտարարել է, որ դատարանից կհեռանա «բարձր գլխով»՝ նշելով, որ «այդ դատավճիռը հասարակության օգտին չէ»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկին  


Վերնագիրի այլ պիտակները