Ռուսաստանը 5 մլրդ դոլար վարկ կտրամադրի Իրանին

13:07   08 Դեկտեմբեր 2019    674

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն ավելի քիչ կախում կունենա վառելիքից ստացված շահույթից, քանի որ կձևավորվի, այսպես կոչված, «դիմակայության բյուջե»՝ մասամբ ֆինանսավորված Ռուսաստանի կողմից 5 մլրդ դոլար վարկով:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ Ռոհանին ասել է.«Ինչպես և ընթացիկ տարում, հաջորդ տարի ևս մեր երկրի բյուջեն լինելու է դիմակայության, պատժամիջոցների դեմ պայքարի բյուջե»:

Աղբյուրը մանրամասնում է, որ Իրանի նախագահը նկատի է ունեցել ամերիկյան կոշտ պատժամիջոցները, որոնք լրջորեն վնասում են երկրի տնտեսությանը: Նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն արդյունքի չեն հասնի պատժամիջոցների միջոցով Իրանին թուլացնելու հարցում:

Ռոհանիի խոսքով՝ Իրանը 5 մլրդ դոլար վարկ կստանա Ռուսաստանից: Նա մանրամասնել է, որ այս հարցով բանակցություններն արդեն ավարտվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները