Մեքսիկայում իր կարիքները բակում բավարարել ցանկացող տղամարդը սպանել է անցորդներին

13:16   08 Դեկտեմբեր 2019    423

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տղամարդը նախագահական նստավայրից ոչ հեռու հրաձգություն է կատարել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանության տվյալներով՝ շենքերից մեկի բնակիչները նկատողություն են արել տղամարդուն, որը ցանկացել է իր կարիքները բավարարել բակում: Դրանից հետո նա կրակ է բացել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուց պահանջել են հանձնվել, սակայն նա դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել է:

Տեղի ունեցածի հետևանքով, բացի կրակողից, զոհվել են 3 մարդ, ևս երկուսը վիրավորվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները