Բորիս Ջոնսոնը խոստացել է ներմուծել երեք տեսակի վիզա

13:53   08 Դեկտեմբեր 2019    483

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի 12-ի արտահերթ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է ստեղծել սահմանների վերահսկման նոր համակարգ և աշխատանքային վիզաների երեք տեսակ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Sunday Times-ը:

Նրա խոսքով՝ մարդկանց, ովքեր լուրջ ավանդ ունեն գիտական, մշակութային կամ ձեռնարկատիրական մակարդակում, կտրամադրվեն «Բացառիկ տաղանդ» տեսակի վիզաներ:

Վիզաների երկրորդ տեսակը վերաբերում է որակավորված աշխատակիցներին, որոնք աշխատանքի առաջարկներ ունեն երկրի տարածքում:

Երրորդ տեսակի մեջ մտնում են պրոֆեսիոնալ հմտությունների ցածր մակարդակով ներգաղթյալները: Այս մարդիկ, սակայն, դժվարությամբ կստանան բնակության տեսակի վիզա՝ ի տարբերություն առաջին և երկրորդ կատեգորիաների ներկայացուցիչների:

Ջոնսոնը նշել է, որ նոր համակարգը կհենվի ավստրալական փորձի վրա և կօգնի վերադարձնել վերահսկողությունը պետական սահմանների նկատմամբ՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Նոր միջոցառումները նպատակ ունեն նվազեցնել երկրում աշխատանքային ներգաղթյալների թիվը, սակայն արմատական բնույթ չեն կրի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բորիս-Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները