Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին

14:55   08 Դեկտեմբեր 2019    392

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ ամերիկացի ուսանողին ազատ արձակելու համար և հայտարարել, որ դա մատնանշում է երկու երկրների միջև համաձայնություն ձեռք բերելու հավանականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Շնորհակալություն Իրանին՝ բավականին ազնիվ բանակցությունների համար: Տեսնում եք, մենք միասին կարող ենք գործարք կնքել»,-գրել է ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում:

Թրամփը երկար ժամանակ փորձում է բանակցություններ վարել իրանական կողմի հետ միջուկային ծրագրի և այլ հարցերի վերաբերյալ, սակայն փորձերն անհաջող են անցնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները