Հայտնի են դարձել Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների մանրամասները

17:57   08 Դեկտեմբեր 2019    439

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման մանրամասները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ասել է Օրեշկինը՝ բանակցություններից հետո կողմերի միջև վիճահարույց հարցերը զգալիորեն նվազել են: Մասնավորապես, հաջողվել է զգալիորեն մերձեցնել նավթի և գազի հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները:

Բացի այդ, մշակվել են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են նավթային շուկայի կարգավորումը, գյուղատնտեսությունը, կապը և մաքսատունը՝ նշել է նախարարը: «Շատ արդյունավետ աշխատել են»,- եզրափակել է նա:

Հանդիպման ընթացքում ստացված ցուցումների փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանքը կսկսվի դեկտեմբերի 9-ից:

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները սկսվել են դեկտեմբերի 7-ին՝ Սոչիում. դրանք ձգվել են ավելի քան 5 ժամ: Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդների հաջորդ հանդիպումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները