ԱՄՆ-ն խոստովանել է, որ գերձայնային զենքի մշակման հարցում հետ է մնում Ռուսաստանից

16:26   08 Դեկտեմբեր 2019    381

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ գերձայնային զենքի ստեղծման հարցում ԱՄՆ-ն ստիպված է Ռուսաստանի հետևից հասնել և որ մրցակցային պայքարում «գործի է դրվում յուրաքանչյուր դոլարը»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ պաշտոնյան այս մասին ասել է Կալիֆոռնիայում անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ նրան հարց են տվել ՌԴ-ի կողմից գերձայնային զենքի մշակման մասին:

«Մի քանի տարի առաջ մենք այս տեխնոլոգիայում դադար էինք տվել, այն ժամանակ մենք ակնհայտորեն առաջատար դիրքում էինք, իսկ հիմա փորձում ենք հասնել Ռուսաստանին:

Պաշտպանության նախարարությունն ամեն մի դոլարը ներդնում է գերձայնային զենքի ոլորտում մրցակցային առավելության հասնելու համար»,-ասել է Էսպերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները