Մեկ օրում ավելի քան հազար փախստականներ են վերադարձել Սիրիա Հորդանանից և Լիբանանից

18:14   08 Դեկտեմբեր 2019    383

Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքներից Սիրիա են վերադարձել ավելի քան հազար փախստականներ՝ ասվում է Փախստականների տեղաշարժի նկատմամբ հսկողություն իրականացնող պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Անցած օրվա ընթացքում 1024 փախստականներ վերադարձան Սիրիայի Արաբական Հանրապետություն օտարերկրյա պետությունների տարածքներից, այդ թվում` Լիբանանից `«Ջեյդեդ-Յաբուս», «Թել-Կալահ» անցակետերի միջոցով` 305 մարդ (92 կին, երեխաներ155 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով 719 մարդ (216 կին, 367 երեխա)», – ասվում է տեղեկագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները