Վատ երգելու պատճառով Բուզովային խորհուրդ են տվել կով կթել

19:05   08 Դեկտեմբեր 2019    419

Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը խոսել է այն վատ օրինակի մասին, որը երգչուհի և բլոգեր Օլգա Բուզովան երիտասարդներին է տալիս, և խորհուրդ է տվել նրան կով կթել:

Նա այդ մասին ասել է NTV հեռուստաալիքի «Գաղտնիք՝ միլիոն» հաղորդման եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կով կթելը ավելի օգտակար կլինի»,- ասել է Միլոնովը: Ըստ նրա՝ Բուզովան բացասաբար է անդրադառնում ռուս երիտասարդների վրա: Ի պատասխան հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևայի այն հարցին, թե ինչու է այդպես մտածում, պատգամավորը ասել է. «Նա երգում է»:

«Պրոխոր Շալյապինը նրանից ավելի լավ է երգում և ավելի քիչ է վաստակում, քան նա»,- ասել է Միլոնովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները