Շոյգուն մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ վատ հարաբերությունները

20:04   08 Դեկտեմբեր 2019    389

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խոսել է այն մասին, որ հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև վատթարացել են:

«Ամեն ինչ ոչ միայն կանգ է առել, այլև տարեցտարի քայքայվում է»,- lenta.ru-ի փոխանցմամբ ընդգծել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այդպես գերատեսչության ղեկավարը պատասխանել է հարցին, թե ինչու են դաշինքի հետ հարաբերությունները գտնվում կործանման եզրին:

Շոյգուն հավելել է, որ հինգ տարի առաջ Մոսկվան և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում էին Բրյուսելում, սակայն այսօր գործընկերներն սկսել են դուրս գալ համատեղ պայմանագրերից, իսկ «անվտանգության տարածությունը գնալով ավելի վատն է դառնում»:

Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստ է համագործակցել, սակայն դաշինքը ոչ մի կերպ չի արձագանքում առաջարկներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները