ԱՄՆ հիվանդանոցներից մեկում միանգամից 22 կին է հղիացել

21:19   08 Դեկտեմբեր 2019    315

Ամերիկյան հիվանդանոցներից մեկում 22 աշխատակցուհի միանգամից հղիացել է:

Որոշ կանանց երեխաներն արդեն ծնվել են: Այդ մասին հայտնում է ABC 36-ը: Հետաքրքրաշարժ դեպքը տեղի է ունեցել Կենտուկի նահանգի Էջվուդ քաղաքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019-ի գարնանը հղիության մասին հայտնել է ծննդատան բուժքույր Քրիստի Մակդաուելը: Երբ նրա Պրիսցիլլա անունով աղջիկը ծնվել է, մյուս աշխատակիցները սկսել են խոստովանել, որ իրենք նույնպես երեխաների են սպասում:

Նրանց թվում են բժիշկներ, բուժքույրեր և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ: Ներկայումս 18 կանանց երեխաներն արդեն ծնվել են: Երկու նորածին լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 25-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները