Գիտնականները պարզել են, որ անօթևանների կեսը գլխի վնասվածքներ ունի

22:58   08 Դեկտեմբեր 2019    464

Անօթևան մարդկանց կեսը ստացել է գլխի վնասվածքներ, պարզել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները:

Ըստ հետազոտողների՝ այդ վնասվածքները կարող են լինել ինչպես հետևանք, այնպես էլ նրանց կարգավիճակի պատճառ: Աշխատանքը հրապարակվել է Lancet Public Health ամսագրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները վերլուծել են Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անօթևան մարդկանց առողջության վերաբերյալ տվյալները: Ինչպես պարզվել է, նրանց 53% -ը ստացել է գլխուղեղի վնասվածքներ. սա ընդհանուր բնակչության ցուցանիշից 2,3-4 անգամ ավելին է:

Հայտնի է, որ գլխի վնասվածքները կարող են հանգեցնել հոգեկան և նյարդաբանական խանգարումների: Նման հիվանդությունները վատթարացնում են մարդու սոցիալական և տնտեսական իրավիճակը՝ ավելացնելով անօթևան մնալու վտանգը:

Այսպես թե այնպես, անօթևան մարդկանց առողջությունը վտանգված է, հետազոտողները նշում են, որ նրանց մահվան դեպքերի մեկ երրորդը հնարավոր կլիներ կանխել համապատասխան բժշկական օգնությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները