Կնոջը գրեթե իջեցրել են ինքնառիթից «Փառք սատանային» գրառմամբ շապիկի պատճառով

09:13   09 Դեկտեմբեր 2019    247

American Airlines ընկերության ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղեւորներից մեկին փոխել «Փառք սատանային» գրառմամբ շապիկը կամ լքել ինքնաթիռը:

Ինչպես պատմել է 49-ամյա Սվաթի Թունի Գոյալը, նախքան Ֆլորիդա-Լաս Վեգաս թռիչքը նրան մոտեցել էր բորտ-ուղեկցորդն ու խնդրել իրերով հետեւել իրեն, հաղորդում է BuzzFeed News-ը: Կինը որոշել էր, որ ամուսնու հետ իրենց ցանկանում են տեղափոխել առաջին դասի սրահ եւ ցնցված էր, երբ նրան ներկայացրել էին «վիրավորական» շապիկը փոխելու կամ ինքնաթիռը լքելու պահանջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սկզբում մենք կարծում էինք, որ դա կատակ է: Սովորաբար մարդիկ ծիծաղում են դրա վրա»: Կինը ձեռք էր բերել շապիկը Սատանիստական տաճարին սատարելու համար. դա թեիստական կազմակերպություն չէ: Տաճարը հայտնի է իր ակտիվությամբ այնպիսի հարցերում, ինչպես, օրինակ, եկեղեցու եւ պետության առանձնացումը, խոսքի ազատությունն ու կրոնական ազատությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները